Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որտե՞ղ են մեր ալմաստները

Որտե՞ղ են մեր ալմաստները
04.11.2024 | 08:24

Քանի դեռ բոլորը խոսում են ՀՀ Սահմանադրությունից և Անկախության հռչակագրից, հիշեցնեմ, որ հռչակագրի 7-րդ հոդվածի 2-րդ մասում ասված է`

«Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»։

Ըստ այդմ, ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններով Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ ԽՍՀՄ-ի նշված բարիքների, ենթադրենք` ալմաստի, իր մասնաբաժինը:

Իսկ միգուցե ստացե՞լ է:

Այդ դեպքում, որտե՞ղ են մեր ալմաստները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ